Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Եռագույնի ծփանքը

Եռագույնի ծփանքը

Հունիս ամիսն է: Շոգ է: Բայց ես հոգեպես զովացել եմ, քանի որ նորից քայլերս ինձ բերել են եռաբլուր: Շուտով մեր ազգային խորհրդանշանների տոնն է: Կարելի է մի քիչ խորհել այստեղ, քանի որ ես էլ այս դարի զավակների պես կրում եմ զանազան օգտակար ու անօգտակար ազդեցություններ:

 

Իսկ այստեղ ամեն ինչ մաքրվում, զտվում է: Մնում է միայն հեռուներից եկող շվիի ձայնի պես մեղմ ու մաքուր ազգայինը: Այս նվաճումների դարը գաղափարների բախում ու իսկական իրարանցում է ստեղծել ամբողջ աշխարհի, այդ թվում և հայ երիտասարդի մտքերում: Երբ մարդն ազատ է լինում ընդունելու ցանկացած նոր գաղափար` թացն ու չորը հեշտությամբ են խառնվում իրար և դրա արդյունքում դեռ այնքան հին ու սրբագույն արժեքներ են տրորվելու նոր ճանապարհներ փնտրող երիտասարդների ոտքերի տակ: Այնուամենայնիվ կան արժեքներ, որոնք կազմում են մեր գոյության հիմքը, որոնք մեր գոյության նախապայման-հենասյուներն են, առանց որոնց մենք էլ շաստ ու շատ փոքր ազգերի պես կանհետանանք նոր ու հին գաղափարների, շահերի ու բախումների հեղեղում: Դրոշ: Պետական խորհրդանշան: Արդյո՞ք միայն այդքանը: Աշխարհի տարբեր երկրներում դրոշի նկատմամբ ազգերի վերաբերմունքը տարբեր է: Ամերիկայում, օրինակ, դրոշը կարող է պատկերված լինել նույնիսկ լողազգեստի վրա: Թուրքիայի բոլոր քաղաքներում ու գյուղերում ամեն քայլափոխի փողփողում է նրանց դրոշը: Այնտեղի քաղաքներով քայլելիս երբեք չես կարող մի պահ անգամ մոռանալ, թե որտեղ ես: Դրոշների արտասովոր մեծ քանակությունը այդ թույլ չի տա: Իսկ մեզ մոտ` Հայաստանում, վերջերս եռագույնը հաճախ փողփողում է ֆուտբոլային խաղերի ժամանակ, և նույնիսկ շողշողում է աղջիկների ու տղաների այտերին: Սակայն սպորտային խաղերի կրքերից ոգևորված` մերոնք, ավա˜ղ, մոռանում են երբեմն իրենց ձեռքերում գտնվող, կամ ուսերին գցած կամ երբեմն էլ անփութորեն գետնին դրված այդ եռագույն կտորի արժեքի մեծությունը: Ափսոս: Շատ ափսոս, որ մեր միջից համարյա վերացել է դրոշին միայն մաքուր ձեռքերով մոտենալու և դրոշի նկատմամբ հարգալից վերաբերվելու մշակույթը: Եկենք հիշենք, թե ինչ արյունահեղ կռիվների միջով անցավ ու հրաշքի պես վեր հառնեց մեր դրոշը: Ինչպիսի հերոս հայեր զոհվեցին ի˜նչ մարդկային կյանքեր, անգնահատելի գանձի պես հոգի ունեցող մարդիկ նահատակվեցին, որ անկախանա Հայաստանն ու մեր դրոշն էլ իր վսեմ գլուխը պարզի: 

 

Այո´, այսօր մենք հեշտությամբ չենք վաստակում մեր հացը, այո´, այսօր մեր պետությունն ունի խնդիրներ, բայց ամենավտանգավորն այն է, երբ նյութական խնդիրներից հոգնած` երիտասարդ մարդիկ երբեմն ազգային արժեքներն ու պետական խորհրդանիշերն են առանց հասկանալու` անզգուշորեն ոտնահարում: Պետական այրերը «կուգան ու կերթան»` ամեն մեկն իր խղճին ու սերունդներին պատասխանատու… Բայց անկախ նրանց գործած բարիքներից ու սխալներից, անկախ մարդկային գործերից` պետք է նայել ավելի վեր, այնտե˜ղ, ուր փողփողում է մեր դրոշը, տեսնել այն` ինչ բարձր է մարդուց, տեսնել գաղափարը, ազգային գաղափարը:

 

Ահա և ավարտվեցին մտորումներս: Հիմա նորից կնստեմ երթուղային ավտոբուսը, որ միանամ մերոնց առօրյայի վազքին: Բայց չէ` այսօր կարծես ես ու այս վարորդը խոսքներս մեկ ենք արել. երթուղայինում մի ցուցանակ կա «Ազատամարտիկների ընտանիքի անդամների համար երթևեկությունն անվճար է»… 

 

Շնորհավո´ր քո տոնը հարգելի վարորդ, որ թեև ծանր է գործդ, բայց ինչպե˜ս թեթևացրիր հոգիս, շնորհավոր տոնդ իմ տառապած ու սրբագույն դրոշ… 

 

Շնորհավոր իմ ու քո տոնը, հայ ուսանող….

 

Դրոշը երբեք գետնին մի′ դիր: 

Ինչ-որ տեղ այն նկարելիս, հիշի′ր, որ սրբություն է, ակնածանքով վարվի′ր հետը: 

Հեղինակ. Նատալյա Ծատուրյան բուժական ֆակուլտետ, 108 խումբ
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ